ԱԺ գործող նախագահն ասում է, որ Արարատ սարը մենք կորցրեցինք Դաշնակցության կառավարման ժամանակաշրջանում։
Ճիշտ է ասում, բայց մոռանում է ավելացնել, որ Դաշնակցությունն Անտանտի` Բրիտանիայի և Ֆրանսիայի կրտսեր դաշնակիցն էր, ընդդեմ Սովետական Ռուսաստանի ու քեմալական Թուրքիայի՝ հավատալով Սևրի խոստումներին։
Որն է դասը. հարաբերությունները պետք է կառուցել տարածաշրջանային տերությունների, այլ ոչ թե տարածաշրջանից դուրս գտնվող՝ «խոպան» եկած երկրների հետ։
Այս կառավարությունը նույնությամբ կրկնում է 1918-2920 թվականների կառավարության սխալները։
Ստեփան Դանիելյան